«Հրապարակ». Օգոստոսին կսկսվի նոր տեսչական մարմնի ձևավորման փուլը


10:50 , 28 հուլիս, 2017
«Տեսչական բարեփոխումներից հետո ձևավորված նոր մարմինները կգործեն սեպտեմբերի առաջին շաբաթից սկսած: Օրինակ՝ Բնապահպանության պետական տեսչության աշխատակիցները կաշխատեն մինչև օգոստոսի 20-ը, իսկ դրանից հետո կսկսվի նոր տեսչական մարմնի ձևավորման փուլը, որի համար երկշաբաթյա ժամկետ է սահմանված:
 
Հիշեցնենք, որ նախկին տեսչության պետ Հակոբ Գալստյանին նոր մարմնում կփոխարինի Եղիշե Տերտերյանը։ Իսկ տեսչական մարմինը կկոչվի բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչություն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: