Նվազեցրեք օրգանիզմում խոլեստերինի և ճարպերի մակարդակը. արդյունավետ միջոց


22:45 , 27 հուլիս, 2017

Բետա գլյուկանը լուծվող մանրաթել է, որը պարունակվում է վարսակի և գարու մեջ, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն ու սրտի հիվանդությունների ռիսկը:

Խոլեստերինն օրգանիզմում առաջանում է երկու աղբյուրով:

Խոլեստերինի 75%-ն արտադրում են լյարդը և մի շարք բջիջներ, իսկ 25%-ը ստացվում է կենդանական ծագման սննդից:

Կա խոլեստերինի երկու տիպ՝ լավը (բարձր խտության լիպոպրոտեիներ) զսպում է վատ խոլեստերինը (ցածր խտության լիպոպրոտեիներ), որը փակում է զարկերակները:

Վարսակն ու գարին՝ խոլեստերինի և ճարպերի դեմ

Բետա գլյուկան միացությունը նվազեցնում է վատ խոլեստերինի կոնցենտրացիան՝ չազդելով լավի վրա:

Այն լուծվում է ստամոքսաղիքային տրակտում՝ ձևավորելով թանձր գել, որը կպչում է ավելցուկային խոլեստերինին և հագեցած ճարպերին:

Այդպիսով օրգանիզմը դրանք չի կլանում, դրանք դուրս են գալիս բնական ճանապարհով:

Մասնագետները կարծում են, որ բետա գլյուկանի օգտագործման օպտիմալ ծավալը օրական առնվազն 3 գրամն է:

Արդյունքը կարելի է տեսնել արդեն 6 շաբաթ հետո: