Նավթի գներն աճել են


16:12 , 27 հուլիս, 2017

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.64%-ով և կազմել 48.68 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.61%-ով և կազմել 50.89 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):