Էջմիածնում 15-ամյա աղջիկը ցած է նետվել 5-րդ հարկից. 6 ոստիկան ձեռքերով շղթա է կազմել և կասեցրել նրա անկումը


15:50 , 27 հուլիս, 2017

Shamshyan.com-ը գրում է.

Մարմնական վնասվածքներով այսօր՝ ժամը 14։40-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Վ. Հ.-ն։ 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ աղջիկը բարձրացել է Վազգեն Առաջին փողոցում գտնվող նախկին կինոյի շենքի տան տանիք և սպառնացել ցած նետվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները 20 րոպե երեխայի հետ բանակցություններ են վարել, որ նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, սակայն նա նետվել է 5 հարկանի շենքի տանիքից։

Տանիքի տակ կանգնած  6 ոստիկաններ ձեռքերով շղթա են կազմել և կասեցրել երեխայի անկումը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։