Վարդան Բակալյանը հեռացավ Գանձասար-Կապանից


15:30 , 27 հուլիս, 2017

Armsport.am-ը գրում է.

«Գանձասար-Կապանը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Վարդան Բակալյանի հետ,- հաղորդում է կապանցիների մամուլի ծառայությունը:

Ակումբը շնորհակալություն է հայտնել 22-ամյա ֆուտբոլիստին թիմում ունեցած ելույթների համար և հաջողություններ մաղթել կարիերայի հետագա ընթացքում։

Հավելենք, որ Բակալյանը իր կարիերան կշարունակի Գյումրիի «Շիրակում»։