Անհրաժեշտության դեպքում Հրաչյա Հարությունյանը կվիրահատվի. ՔԿՎ


12:20 , 27 հուլիս, 2017

Panorama.am-ը գրում է.

ՌԴ-ից Հայաստան տեղափոխված և այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող  դատապարտյալ Հրաչյա Հարությունյանն անցել է բժշկական հետազոտություն, նրա մոտ հայտնաբերվել է լիպոմա (ճարպից կազմված բարորակ ուռուցք): Panorama.am-ին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից տեղեկացրին, որ կհետազոտվի, անհրաժեշտության դեպքում կվիրահատվի:

ՔԿՎ-ից նաև նշեցին, որ ընդհանուր առմամբ, Հարությունյանի առողջական վիճակը բավարար է, առանձնապես բողոքներ չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ