Ո՞րն է կրունկների բարձրության իդեալական չափսը


01:16 , 5 ապրիլ, 2013

Որ՞ն է կրունկների բարձրության իդեալական չափսըԳաղտնիք չէ, որ կրունկները կնոջն ավելի գայթակղիչ և ցանկալի են դարձնում, սակայն հաճախ հանուն այդ գեղեցկության տուժում է առողջությունը: Բժիշկները նշում են, որ առողջությանը հասցվող  բացասական ազդեցությունը կարելի է  զգալիորեն կրճատել ոչ բարձր կրունկներ ընտրելով:

2,5 սմ բարձրությամբ կրունկներն իդեալական տարբերակ են կնոջ համար: Ավելին, այս բարձրության կրունկների վրա քայլելն ավելի օգտակար է, քան անկրունկ կոշիկներով քայլելը: Խորհուրդ է տրվում կրունկների վրա քայլել ամենաշատը 20 րոպե, այնուհետև պետք է մի փոքր դադար տալ:

Ավելի բարձր կրունկներով քայլելու ժամանակ կանայք ստիպված են լինում ոտքի կրունկն ավելի բարձրացնել, ինչը բերում է նրան, որ ծանրությունն ընկնում է ոտնաթաթի վրա: Ծանրությունը հավասարակշռելու համար կինը կորացնում է մեջքը, ինչն էլ փոխում է ողնաշարի դիրքը:

Բարձր կրունկների սիրահարներին սպառնում է նաև ռադիկուլիտն ու վերարտադրողական ֆունկցիայի խանգարումը: Եթե կրունկների վրա դուք ձեզ անհարմար եք զգում, դա կարող է հանգեցնել դաշտանային ֆունկցիայի խանգարումների և ցավերի՝ հանգեցնելով չբերության:

Երեխաներին կրունկներն ամբողջովին հակացուցված են, քանի որ այդ տարիքում օրգանիզմը դեռ նոր է ձևավորվում, իսկ բարձր կրունկները կարող են լուրջ հետևանքների հանգեցնել:
Աղբյուրը՝ Doctors.am