ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք՝ Հայաստանի հետ միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագրի վավերացման մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում։
«Միացյալ զորախումբը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար»,- ասված է փաստաթղթի բացատրական նյութերում:
Միավորված զորախմբի կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Նշվում է, որ միավորված խմբավորման տեղակայման և կիրառման մասին որոշումը կայացվում է միասին՝ ՌԴ-ի և Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից: Համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով՝ հետագա հնգամյա ժամանակահատվածներում դրա ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: