Բլոգեր Լապշինն Իսրայելին արտահանձնվելու մասին միջնորդություն է ներկայացրել


18:23 , 26 հուլիս, 2017

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով հուլիսի 20-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, Իսրայելին արտահանձնվելու մասին խնդրանքով հայտարարություն է  ներկայացրել։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։

«Այսօր կայացել է իմ հանդիպումը Լապշինի հետ։ Նա Իսրայելին արտահանձնվելու մասին հայտարարություն է ներկայացրել»,- ասել է Չերնինը։