Կալիֆորնիայում սկյուռն առանց լույսի է թողել ավելի քան 45 հազար մարդու


18:02 , 26 հուլիս, 2017

Մոտ 45.5 հազար մարդ կալիֆորնիական Սան Դիեգո քաղաքում առանց լույսի է մնացել սկյուռի պատճառով։ Այս մասին հայտնում է CBS8 հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի ցերեկը։ Բնակարաններում, դպրոցներում և ձեռնարկություններում հոսանքի զանգվածային անջատումների պատճառ է դարձել էլեկտրալարերը վնասած սկյուռը։

Նշվում է, որ քաղաքի էլեկտրամատակարարումն արդեն հաջողվել է վերականգնել։