Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել


12:20 , 26 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Արմավիրի մարզպետի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքի առթին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի դին հայտնաբերվել է այսօր Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում: Նրա դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանը հուլիսի 23-ից որոնվում է, որպես անհետ կորած: