Armsport.am-ը գրում է.
Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բեշիքթաշն» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել` մրցելով «Ռեալ Վալյադոլիդի» հետ:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում մասնակցել է խաղի առաջին կեսին:
Նշենք` Իսպանիայում թուրքական ակումբը ևս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի` մրցելով «Լաս Պալմասի» և «Ռեալ Բետիսի» հետ: