«Հրապարակ». Կամո Արեյանի որդու հարսանիքը կազմակերպված է եղել ճաշակով, ազգային տարրերով, բայց եվրոպական մոտիվներով


09:00 , 26 հուլիս, 2017
«Հուլիսի 22-ին Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդու հարսանիքն էր: Հարսնացուն տղայի համակուրսեցին է: Այն կայացել է Դիլիջանի «Դոլմամա» ռեստորանային համալիրում: Քաղաքական էլիտայից ներկա են եղել միայն Տարոն Մարգարյանը և ընտանիքի մտերիմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետի տեղակալները կլինեին, բայց արձակուրդի մեջ են եղել:
 
Պատմում են, որ աշխույժ երիտասարդական, ժամանակակից հարսանիք է եղել՝ առանց «քյարթու» և ավանդական արարողակարգերի, անգամ խորովածի երգ-պարը չի եղել: Ամեն ինչ ճաշակով է եղել, ազգային տարրերով, բայց եվրոպական մոտիվներով: Հրավիրված են եղել ընտանիքի մտերիմները:
 
Երաժշտությունն ապահովել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ բենդը: Կամո Արեյանի կինը միջոցառումների կազմակերպման ընկերություն ունի և անձամբ է կազմակերպել որդու հարսանիքը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: