Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Պաղեստինի և Իսրայելի առաջնորդների հանդիպումը


22:40 , 25 հուլիս, 2017
168.am-ը գրում է.
Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հանդիպումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը՝ Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով, Երուսաղեմի սուրբ տարածքների շուրջ լարվածության աճի պայմաններում անհրաժեշտ է ոչ միայն «կայունացնել առկա իրավիճակը», այլ նաև «բացել իրական քաղաքական հորիզոններ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար՝ կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի հիման վրա»:

«Հաստատում ենք Մոսկվայում նախագահ Աբբասի և վարչապետ Նեթանյահուի հանդիպումը անցկացնելու մեր նախաձեռնությունը»,- ասել է նա: