Խարիզմատիկ մարդիկ են, ովքեր շատ լավ են լեզու գտնում շրջապատող մարդկանց հետ: Նրանք մեծ հաջողությունների են հասնում բիզնեսում, սակայն բավականին բռնկուն են և քննադատելու սիրահարներ: Առնետները ֆենոմենալ ինտելեկտուալ ունակություններ ունեն, ինչի շնորհիվ հասնում են բազում բարձունքների և մեծ հաջողությունների: Սիրային հարցերում շատ կրքոտ են:
Ցլերն ամուր հոգի և կամք ունեն: Ունակ են հաղթահարելու կյանքի ցանկացած դժվարություն: Մարդիկ նրանց խորին հարգանքով են վերաբերվում: Երբեմն Ցլերը չափից ավելի պահանջկոտ են: Սիրային հարաբերություններում կայուն և հավատարիմ են, սակայն առանձնապես կրքոտ չեն:
Շատ զգացմունքային մարդիկ են, լիովին նվիրվում են սիրելիին, քանի որ իրենք էլ ունեն սիրվելու մեծ կարիք: Վագրերի մեջ հանդիպում են լավ առաջնորդներ: Նրանք ունակ են պատվով հաղթահարելու իրենց ճանապարհին ծագող դժվարությունները:
Քնքուշ, բարեհամբույր և քաղաքավարի մարդիկ են, ում հետ հաճելի է շփվել: Նրանք աշխատում են հեռու մնալ ցանկացած տեսակի վեճերից և կոնֆլիկտային իրավիճակներից, քանի որ ընդհանրապես չգիտեն, թե ինչպես վարվել նմանատիպ իրավիճակներում: Երբեմն նրանք չափից դուրս սենտիմենտալ են:
Վիշապները միշտ լի են էներգիայով: Տաղանդավոր և խելացի մարդիկ են, սակայն հաճախ նրանց շատ աղմկոտ և էմոցիոնալ են համարում: Նրանք շատ պահանջկոտ են շրջապատի հանդեպ, քանի որ իրենք իրենց հանդեպ էլ են շատ խստապահանջ և ձգտում են կատարելության:
Իմաստուն և խորը մտածող մարդիկ են: Ունեն նաև ռոմանտիկ կողմ: Օձերը խանդոտ են: Երբեմն նրան ունենում են մենակ մնալու և սեփական մտքերի հետ ժամանակ անցկացնելու կարիք:
Շատ աշխատասեր մարդիկ են: Նրանք մեծ երջանկություն են գտնում իրենց աշխատանքի մեջ և մեծապես նվիրվում են դրան: Սիրային հարցերում չափից դուրս էմոցիոնալ են:
Հմայիչ մարդիկ են, բարի են, զգացմունքային, սիրում են բնությունն ու արվեստը: Երբեմն ցուցաբերում են հոռետեսական հակումներ, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց տրամադրության վրա:
Նրանք մագնիսի պես իրենց կողմ են ձգում մարդկանց: Կապիկները հնարամիտ են, սակայն հաճախ լինում են շատախոս: Նրանց համար դժվար է կարիերայի հարցում, քանի որ ուշադրության կենտրոնացման հետ խնդիրներ ունեն:
Աքլորները շատ ընկերներ ունեն, քանի որ շատ անկեղծ են մարդկանց հետ: Այդ իսկ պատճառով նրանց ներում են իրենց թերությունները: Աքլորները բարձր ստանդարտներ ունեն և գիտեն՝ ինչ անել սեփական նպատակներին հասնելու համար:
Այս մարդիկ հավատարիմ են, անկեղծ և նվիրված: Նրանք ունեն ստեղծագործական հակումներ, նաև շատ արդարամիտ են: Մտերիմ մարդկանց համար նրանք շատ վստահելի են: