Կվերահրատարակվի Թումանյանի երկերի 10-հատորյակը. Դևրիկյան


13:40 , 25 հուլիս, 2017

Panorama.am-ը գրում է.

Հովահաննես Թումանյանի 150-ամյակի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կիրականացվեն, դրանց հիմքում ընկած կլինեն բուն գիտական ուսումնասիրությունները: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը:

Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շրջանակներում կվերահրապարակվի մեծ գրողի երկերի 10-հատորյակը: Դա, սակայն, պարզունակ վերատպում չի լինի, այլ կներառի ուշ հայտնաբերված ձեռագրեր ու ծանոթագրեր, որոնք նախկինում հարկադրաբար տպագրվել են հատորյակներից դուրս: Նոր տպագրությունը էական տարբերություններ կունենա, ծանոթագրություններն ավելի մանրամասն և շատ կլինեն: Այս պահին վերահրատարակվել է տասը հատորներից երկուսը, երրորդը կտպագրվի, երբ հովանավորներ գտնվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ