Armsport.am-ը գրում է.
«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը մեկնաբանել է Լեոնարդո Բոնուչիի տեղափոխությունը «Միլան», ինչպես նաև գնահատել է թուրինյան թիմի շանսերը` սկուդետոյի համար պայքարում.
«Երկար տարիների ընթացքում Բոնուչին օգնել է «Յուվենտուսին», բայց հիմա նա անմիջական մրցակցի կազմում է: Բայց մենք մնում ենք ուժեղ, ունենք լավ խաղացողներ, որոնց հետ «Յուվենտուսը» չի զգա Բոնուչիի բացակայությունը:
Մեր գլխավոր մրցակիցը հենց մենք ենք: Մենք պետք է ապացուցենք, որ այն ամենն, ինչ արվել է 6 տարվա ընթացքում, պատահական չէ:
Ամեն տարի խոսվում է այլ թիմերի մասին, բայց արդյունքում մենք միշտ հաղթում ենք: Բայց «Յուվենտուսը» չպետք է թուլանա: Մյուս թիմերն ուժեղանում են, այնպես որ լավ մրցաշրջան է սպասվում»,- Բոնուչիի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն: