«Ժողովուրդ». Քաղաքապետերի մոտ նոր ախտանիշ է նկատվում՝ «աթոռամոլություն»


09:40 , 25 հուլիս, 2017
«Հայ քաղաքապետերի մոտ նոր ախտանիշ է նկատվում՝ «աթոռամոլություն». նրանք գումարներ չեն խնայում  ամենաճոխ աթոռը կամ բազկաթոռը ձեռք բերելու համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրինակ, ղեկավարի մեկ բազկաթոռ գնելու համար տեղական բյուջեից ծախսել է 300 հազար դրամ: 
 
Ղեկավարի բազկաթոռի համար նույնքան գումար է ծախսել նաև Սպիտակի քաղաքապետարանը: Այդպես է վարվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, միայն թե Արման Սահակյանի ղեկավարած կառույցը գնել է միանգամից երկու բազկաթոռ՝ ծախսելով 600 հազար դրամ:
 
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե աթոռը ձեռք են բերել նիստերի դահլիճի համար. «Դրա վրա միայն ես չեմ նստելու: Ես բազկաթոռ ունեմ»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: