ՀՀ նախագահը մեկնել է արձակուրդ


16:37 , 24 հուլիս, 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատեւ արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:

Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ այդ ընթացքում Սերժ Սարգսյանը կընդհատի արձակուրդը եւ աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու օգոստոսի 5-ին կայանալիք Իրանի նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը: