Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 6069 արտակարգ դեպք


15:30 , 24 հուլիս, 2017

Panorama.am-ը գրում է.

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 6069 արտակարգ դեպք, պատահար, ինչից զոհվել է 149, տուժել 4866 մարդ: Լրագրողների հետ  հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ ներկայացնելով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի  ընթացիկ տարվա առաջին կիսամյակի աշխատանքները:

Ներկայացված տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածաի համեմատությամբ այս տարվա գրացված արտակարգ դեպքերի, պատահարների թիվն ավելի է 867-ով: Ընդ որում, 10-ով աճել է զոհերի, 747-ով՝ տուժածների թվաքանակը: Հաջողվել է փրկել 131 մարդ, ինչը 28-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրացված ցուցանիշից:

Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված դեպքերից, պատահարներից 3534-ը եղել են տեխնածին բնույթի, զոհվել է 110 մարդ, տուժել 2261-ը: Դեպքերից 2357-ը եղել են սոցիալ –կենսաբանական բնույթի, զոհվել է 37 մարդ, տուժել՝ 2601 մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ