Հենրիխ Մխիթարյանը Ջուլիա Ռոբերթսի հետ լուսանկար է հրապարակել


11:10 , 24 հուլիս, 2017

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը ներկա է գտնվել «International Champions Cup» ընկերական մրցաշարի` «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը և լուսանկարվել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Մխիթարյանն այդ լուսանկարը հրապարակել է «Instastory» բաժնում` գրելով.

«... և «Սիրունիկը»` հիշատակելով հոլիվուդյան դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմը:

Սանտա-Կլարայի «Լեվայս» մարզադաշտից լուսանկարներ է հրապարակել նաև անձամբ Ջուլիա Ռոբերտսը:

Հիշեցնենք` այդ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ անգլիական ակումբը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթել էր՝ 2։1։ Հաջող հարվածներից առաջինն իրացրել էր հենց Մխիթարյանը.