ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայողի դին. ՀՀ ՊՆ Մամուլի հաղորդագրություն


19:49 , 23 հուլիս, 2017

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է՝

Ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): 
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: