Ֆրանսիայում գինու արտադրությունը ռեկորդային քանակով նվազել է


23:35 , 22 հուլիս, 2017

Ֆրանսիայում գինու արտադրությունը հասել է ռեկորդային նվազագույն ցուցանիշի, հայտնում է The Local-ը:

2016 թ. համեմատ երկրում գինու արտադրության ցուցանիշը նվազել է 17%-ով՝ կազմելով 16%-ով ցածր 5 տարվա միջին ցուցանիշից:

Արտադրության նվազումը կապված է ցուրտ և անձրևոտ եղանակի հետ, որն ազդել է խաղողի բերքի վրա Բորդո, Շարանտ, Լանգեդոկ և Էլզաս շրջաններում: