Նավթի համաշխարհային գները նվազում են


19:00 , 22 հուլիս, 2017

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գները նվազում են:  

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի սեպտեմբերիյան ֆյուչերսների արժեքները նվազել են 2,81%-ով՝  կազմելով  46,60 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 2,88%-ով՝ հասնելով բարելի համար 47,88 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: