ՄԻՊ-ի ներկայացուցիչները նորմալ են գնահատում Հրաչյա Հարությունյանի պահման պայմանները. նա բուժզննում է անցնում


14:50 , 22 հուլիս, 2017

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Հրաչյա Հարությունյանի պահման վայրի պայմանները նորմալ են գնահատում:
 Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Հարությունյանի պահման պայմանների վերաբերյալ ահազանգելու որևէ դեպք չեն արձանագրել: Հրաչյա Հարությունյանը բուժզննում է անցնում:

Հուլիսի 22-ին պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին: Նրանք առանձնազրույց են ունեցել Հարությունյանի հետ, ծանոթացել առողջական վիճակին, ուսումնասիրել պահման վայրի պայմանները: