Սոչիում կայացել է Պուտին-Ալիև հանդիպումը


10:58 , 22 հուլիս, 2017
Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր:

Ինչպես նշում է kremlin.ru-ն, Պուտինը նկատել է, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ, և հույս է հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծում գտնելուն:

ՌԴ ղեկավարը նաև հավելել է, որ Մոսկվան Բաքվի հետ ապագային վերաբերող բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի:

Ալիևն իր հերթին ասել է, որ ադրբեջանական կողմը բավարարված է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակով: