Վարդավառը Հայաստանում


10:42 , 22 հուլիս, 2017
Վարդավառը համարվում է հեթանոսական տոն, այն մեծ շուքով տոնել են հեթանոս կամ բազմաստված հայերը: Թվում է, թե ժամանակակից Հայաստանում այս տոնը կորցրել է իր բուն իմաստն ու նշելու այդ համաժողովրդականությունը, բայց ոչ... Իմ հայրենի Մարտունիում այս տոնն ավելի կարևոր է, քան Նոր տարվա տոնը: Մարդիկ վերադառնում են արտերկրից հատուկ այս տոնը հարազատների հետ նշելու համար: Նախատոնական օրերին այս տարածաշրջանում եռում է առևտուրը, դե Հայաստանին հատուկ գները շեշտակի բարձրանում են: Մարտունի ցանկացած գյուղ այսօր եթե մտնես, նոր թխած հացի, գաթայի հոտ է գալիս: Գերդաստաններով պարտադիր հավաքվում են Վարդավառին ու պարտադիր բնության գրկում աղբյուրների կամ գետերի կամ հենց Սևանի ափին: Կերուխում, երգ ու պար, դե ջրոցին՝ անթիվ-անսհաման... Ջրոցիից նեղանալ չկա, քանի որ այդ օրը ջրվողներն ամենահաջողակներն են լինելու տարվա ընթացքում: Հիվանդները կառողջանան, չամուսնացածները կամուսնանան... Այդպես են ասում... Մի խոսոքով, եթե մարտունեցի ծանոթ, բարեկամ ունեք, ապա շտապեք վաղը միասին անցկացնելու Վարդավառը, հաստատ չեք փոշմանի։