Եգիպտացորենն առողջության համար արժեքավոր մթերք է: Սակայն արժեքաավոր են նաև եգիպտացորենի մազիկները և կոթը:
Եգիպտացորենի մազիկներն օգտագործվում են միզաքարային հիվանդության կանխման, ինչպես նաև երիկամներից քարերի դուրս բերման համար, որովհետև մազիկներից եփուկն ունի միզամուղ և հակաբորբոքային ազդեցություն: Դրա շնորհիվ քարերն արագ և անցավ դուրս են գալիս:
Եգիպտացորենի մազիկները բարձրացնում են ինսուլինի մակարդակը և օգնում են ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջների վերականգնմանը, որի հետևանքով կարգավորվում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Եգիպտացորենի մազիկների եփուկը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը:
Մազերը ամրացնելու համար 1 լ եռման ջրի մեջ լցրեք ¼ բաժակ եգիպտացորենի չորացած մազիկներ և ¼ բաժակ չոր եղինջ:
Եգիպտացորենի մազիկներից եփուկը նվազեցնում է ախորժակը և նպաստում նյութափոխանակությանը:
Եփուկ կարելի է պատրաստել հետևյալ ձևով. 1 բաժակ եռման ջրում ավելացնել 1 գդալ մազիկներ և ծածկել կափարիչով: Մեկ ժամ հետո քամել: