Եվրամիությունը պատրաստ Է օգնելու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի կապակցությամբ


23:15 , 21 հուլիս, 2017

Եվրամիությունը պատրաստ Է օգնություն ցույց տալու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետեւանքների հաղթահարման համար: Հուլիսի 21-ին այս մասին հայտարարել Է հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը:

Թուրքիայի Քանդիլիլի երկրաբանական կայանը հուլիսի 21-ի գիշերը գրանցել Է 6,3 մագնիտուդով ցնցումներ, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ մագնիտուդը կազմել Է 6,7: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Թուրքիայի Բոդրում առողջավայրից 10 կիլոմետր եւ Հունաստանի Կոս կղզուց 16 կիլոմետր հեռավորության վրա: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորությունում: Ավելի ուշ գրանցվել են 4-ից մինչեւ 4,7 մագնիտուդով առնվազեն յոթ հետցնցումներ:

Հունաստանում վնասվածքներ Է ստացել ավելի քան 120 մարդ, Կոս կղզում զոհվել Է երկու հոգի՝ Թուրքիայի քաղաքացի եւ Շվեդիայի հպատակ: Շատ տներում հայտնվել են ճաքեր եւ ջարդվել են լուսամուտները, որոշ զբոսաշրջիկներ ստիպված են եղել գշերելու լողափին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: