Ուղեղի վիրահատության ժամանակ հնդիկ տղամարդը կիթառ է նվագել


22:10 , 21 հուլիս, 2017

Նյարդաբանական խանգարում ունեցող 32-ամյա հնդիկն ուղեղի վիրահատության ժամանակ կիթառ է նվագել։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:

Երաժիշտը, ով նյարդային խանգարման պատճառով չէր կարողանում լիարժեքորեն օգտագործել մատները, նվագել է 7 ժամանոց վիրահատության ժամանակ: Նա միտումնավոր է այդ քայլին գնացել, որպեսզի բժիշկները տեսնեն, թե ուղեղի որ մասն է սահմանափակում մատների շարժումները։

Մասնագետներն այրել են ուղեղի այն հատվածները, որոնք խոչընդոտել են մկանների լիարժեք աշխատանքին։