Փայլանը Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչի խուլիգանության վերաբերյալ հարց է ուղղել նախարարին


18:15 , 21 հուլիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Թուրքիայի ֆուտբոլրի ազգային հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմի վերաբերյալ հարց է ուղղել սպորտի նոր նախարար Օսման Աշքըն Բաքին:

Ըստ Evrensel-ի՝ Փայլանը պարզաբանում է պահանջել նախարարից՝ Թերիմի, նրա փեսաների և թիկնապահների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ տեղեկությունների մասին:

Համաձայն շրջանառվող տեղեկությունների՝ Թերիմը դեռևս անհայտ պատճառներով ռեստորանում ծեծել է մատուցողների, ինչից հետո հրավիրել է մամուլի ասուլիս ու հայտարարել, որ արել է հարկ եղածն ու չի ափսոսում իր արածի համար:

Փայլանը իր գրավոր դիմումի մեջ հարց է ուղղել, թե արդյո՞ք Թերիմին  պաշտոնից ազատելու համար ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, թ՞ե ոչ: