Գիշերը մարդիկ ցանկանում են քնել և հանգստանալ։ Սակայն հենց այդ հանգիստ ժամանակ էլ շատ մարդիկ ունենում են տարօրինակ և տհաճ զգացողություններ, որոնք ուղեկցում են մեզ քուն մտնելու ընթացքում։
BlogNews-ը որոշել է պատմել քնի խախտման մի շարք դեպքերի մասին, որոնք դեռևս հանելուկ են գիտնականների համար։
Սա այն իրավիճակն է, երբ արթնանում եք և չեք կարողանում շարժվել։ Դրա հետ միախառնվում են սարսափելի տեսիլքները, որոնց համաձայն՝ սենյակում ինչ-որ արարածներ կան։ Անցյալում այս վիճակն ասոցացվել է չար ուժերի ազդեցության տակ գտնվելու հետ։
Սա այն իրավիճակն է, երբ մարդը, գտնվելով քնի և սթափության եզրագծին, տարօրինակ և շատ հաճախ սարսափելի պատկերներ է տեսնում աչքերի առաջ։
Սովորաբար այս խախտումով տառապող մարդիկ չեն էլ մտածում խանգարման առկայության մասին։ Հոգեբանական տեսանկյունից սա անվնաս է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մարդիկ ասում են այնպիսի բաներ, որոնց մասին անհրաժեշտ էր չխոսել։
Մարդը երազ է տեսնում, հետո արթնանում է, սակայն իր հետ շարունակվում են տարօրինակ բաներ կատարվել։ Պարզվում է, որ նրան պարզապես թվացել էր, որ արթնացել է։ Պարզվում է, որ այս խանգարումը կա շատ մարդկանց մոտ։
Սա այն իրավիճակն է, երբ մարդն արթնանում է շատ բարձր պայթյունի ձայնից։ Երբեմն այդ ձայնն այնքան բարձր է լինում, որ թվում է, թե կարելի է խլանալ։ Երևույթն ինքն իրենով վնասակար չէ, սակայն հաճախակի կրկնվելու դեպքում կարող է հոգեբանական լուրջ խնդիրներ առաջացնել մարդու մոտ։