Կարող եմ հեռախոսս մի կողմ դնել ու պարզապես վայելել ինձ տրված գեղեցիկ պահերը. Մարի Պետրոսյան


17:30 , 21 հուլիս, 2017
Life.panorama.am-ը գրում է.
«Ազիզյաններ» սիթքոմից հայտնի երիտասարդ դերասանուհի Մարի Պետրոսյանը Life.panorama.am-ին պատմել է ամառային հանգիստն անցկացնելու իր նախընտրությունների եւ սովորությունների մասին:
 
«Այս տարի ամռան առաջին իսկ օրից պլանավորում էի, թե ինչպես եմ անցկացնելու ամեն օրս, մտածում էի, թե որտեղ եմ այցելելու, հատկապես ինչեր եմ անելու, բայց դեռեւս ոչինչ  ըստ իմ պլանների չի ընթացել: Այս ընթացքում որտեղ էլ հասցրել եմ լինել, պատահական է ստացվել, ու հիմա հասկանում եմ, որ այսպես շատ ավելի լավ է. հարկավոր չէ ամիսներ առաջ ծրագրեր գծել, այդպես ամեն ինչ սպասվածից էլ լավ է ընթանում»,- պատմեց Մարին ու շարունակեց.
 
«Գրեթե ամեն առավոտ ընկերներիցս մեկից զանգ եմ ստանում, ու լսում մեկը մյուսից հետաքրքիր առաջարկներ: Արդեն հասցրել ենք անգամ մեկ օրով ծով գնալ, կամ էլ Հայաստանով մեկ շրջագայել. Ի դեպ՝ այս տարի մեր երկրում շատ հետաքրքիր վայրեր եմ ինքս ինձ համար բացահայտել, տեղեր կան, որտեղ չէի եղել, հիմա հերթով լրացնում եմ բացթողումներս: Իսկ ընդհանուր առմամբ, հույս ունեմ ամռան վերջին ամսին լիարժեք ու երկարաժամկետ հանգստանալ, դրա կարիքը իսկապես շատ եմ զգում այս պահին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։