Սոչիում սպասվում է Պուտին-Ալիև հանդիպումը


14:30 , 21 հուլիս, 2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ Սոչիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Սոչիում այսօր ավելի ուշ երեկոյան կայանալու է նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի աշխատանքային հանդիպումը»,- ասել է նա:
Պեսկովը նշել է, որ ուրբաթ Պուտինը մեկ օր կանցկացնի Սոչիում, որտեղ կայցելի «Սիրիուս» կրթական կենտրոն և կծանոթանա դրա գործունեության հետ, ինչպես նաև ուղիղ եթերով կշփվի երեխաների հետ: