«Իրավունք». Նախարարները ծովային հանգիստն են նախընտրում


12:00 , 21 հուլիս, 2017

«Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, պարզվում է, ակտիվ հանգստի կողմնակից է: Թեև դեռ չի որոշել, թե որտեղ է անցկացնելու իր ամառային հանգիստը, բայց եթե հաջողվի՝ տղայի հետ մի քանի օրով ծով կգնա:

 Տրանսպորտի, կապի և տեղե­կատվական տեխնոլոգիաների նա­խարարի մամլո խոսնակ Անահիտ Առաքելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ Վահան Մարտիրոսյանն այս տարի նախորդ տարիների նման հանգիստն անցկացնելու է ընտանիքի հետ, թեև՝ դեռ չի պլանավորել, թե որտեղ:
 Գործադիր մարմնի անդամը նախընտրում է պա­սիվ և ակտիվ հանգիստների համակցությունը: Վա­հան Մարտիրոսյանի համար հաճելի է շրջել Հայաս­տանի տեսարժան վայրերով, բայց և նախընտրե­լի է արձակուրդն անցկացնել Հայաստանի սահման­ներից դուրս՝ որևէ ծովափնյա հանգստավայրում: Առհասարակ, հետաքրքիր է տեսնել նոր երկրներ, ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթներին ու սո­վորույթներին»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: