Նախնական տվյալներով Հունաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան. ԱԳՆ


11:20 , 21 հուլիս, 2017
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ըստ Հունաստանում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների՝ Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: 
«Ըստ @armembgr-ի (Հունաստանում ՀՀ դեսպանատուն) նախնական տվյալների Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,– ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։