ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է՝ կա՞ն ՀՀ քաղաքացիներ կամ հայեր Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում


11:00 , 21 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճշտում է՝ Հունաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր տուժե՞լ են, թե ոչ: 
 Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Արտաքին գործերի նախարարությունը ճշտում է, թե արդյո՞ք տուժածների մեջ հայեր կամ ՀՀ քաղաքացիներ կան»: 
Նշենք, որ զբոսաշրջային ակտիվ կենտրոն համարվող հունական Կոս կղզում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մասամբ վնասվել են շինություններ, հզոր ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է 2 մարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։