«Ստիպել մարդուն սովորել լեզու, որը նրա մայրենին չէ, անթույլատրելի է». Պուտին


00:15 , 21 հուլիս, 2017

«Անթույլատրելի է մարդկանց ստիպել սովորել մի լեզու, որը նրանց մայրենին չէ»,- այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․ գրում է ria. ru-ն:

«Ստիպել մարդուն սովորել մի լեզու, որը նրա մայրենին չէ, նույնքան անթույլատրելի է, որքան և նվազեցնել ռուսերենի դասավանդման մակարդակն ու ժամաքանակը: Այս հարցի շուրջ եմ հրավիրում Ռուսաստանի Դաշնության շրջանների ղեկավարների հատուկ ուշադրությունը»,- ասել է Պուտինը ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի նիստում:

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ ռուսերենը պետական լեզու է ազգամիջյան շփման համար:

«Այն (ռուսերենը) ոչնչով չի կարելի փոխարինել: Այն մեր ողջ բազմազգ երկրի բնական հոգևոր հիմքն է, այն պետք է իմանա յուրաքանչյուրը: Ռուսաստանի ազգությունների լեզուները Ռուսաստանի ժողովուրդների ինքնատիպ մշակույթի անբաժանելի մասն են, այս լեզուները սովորելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է»,- շեշտել է Պուտինը: