Գերմանիայում ձերբակալվել է 67 մանկապիղծ՝ մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պահելու համար


21:10 , 20 հուլիս, 2017
Aysor.am-ը գրում է.

Գերմանիայի դաշնային գերատեսչության քննիչները մասնակցել են հատուկ գործողության, որի շրջանակում խուզարկություն է անցկացվել մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պահելու համար կասկածվող 67 անձանց տներում, փոխանցում է RT-ը:

Նշվում է, որ գործողությունն անցկացվել է հուլիսի 5-ից 19-ը: Ձերբակալվել է 18-ից 80 տարեկան անձինք:

Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվածները միմյանց հետ փոխանակվում էին երեխաների մասնակցությամբ պորնոգրաֆիկ բնույթի նկարներով և տեսանյութերով՝ ինտերնետային հարթակում: