Միջազգային օլիմպիադաների մեդալակիր պատանին ընդունվել է Քեմբրիջի համալսարան. գումար չկա


18:10 , 20 հուլիս, 2017
Armtimes.com-ը գրում է.
 Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի շրջանավարտ, բազմաթիվ միջազգային օլիպիադաների մեդալակիր Արա Մամբրեյանն ընդունվել է Քեմբրիջի համալսարան:
 Այնտեղ նրա մեկնելու հարցը, սակայն, անորոշ է, որովհետեւ պատանին դեռեւս չունի ուսման վարձի համար անհրաժեշտ գումարը:
 Մեր զրույցում Արան մանրամասնեց, որ ընդունվել է բնական գիտությունների բաժինը: Ի դեպ, ունեցած մեդալների շնորհիվ նրան ընդամենը հարցազրույցի են հրավիրել: Ուսման տարեկան վարձը 42 հազար ֆունտ ստերլինգ է, (մոտ 55 հազար դոլար), տեւողությունը` 4 տարի:

«Օգոստոսին պետք է հաստատեմ համալսարանին, որ 4 տարվա համար անհրաժեշտ գումարն արդեն ունեմ»,- ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։