Յագլանդը Թուրքիայի վարչապետին իր մտահոգությունն է հայտնել՝ կապված իրավապաշտպանների կալանավորման հետ


19:10 , 20 հուլիս, 2017

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ՝ իր մտահոգությունը հայտնելով հայտնի իրավապաշտպանների թուրքական բանտում պահելու փաստի առնչությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ահաբեկչության մեջ մեղադրանքները պետք է հիմնավորվեն լուրջ ու հստակ ապացույցներով, որպեսզի չլինի կամայականության մթնոլորտ, որը հանգեցնում է վախի, ինքնագրաքննության, ահագնեցնում է Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը»,- նշել է Յագլանդը:

Նա մտահոգություն է հայտնել նաև ակադեմիկոս Նուրիյե Գյուլմենի և ուսուցիչ Սեմիհ Օզաքչայի կալանքի փաստի առնչությամբ, ովքեր հայտարարված հացադուլի պայմաններում առողջական ծանր վիճակում են հայտնվել: