Սոցիալական ցանցերն ի հայտ բերեցին մեր հասարակությունում առկա գրեթե բոլոր արատավոր երևույթները


13:20 , 20 հուլիս, 2017
Թվում էր, թե սոցիալական ցանցերը յուրատեսակ հարթակ կդառնային միջին ու բարձր կրթական մակարդակ ունեցողների համար քննարկումների, դատողությունների, անձնական կարծիքների, տեսակետների արտահայտման համար՝ դրանով իսկ ինչ-որ կերպ ձևավորելով ԱՌՈՂՋ հասարակական կարծիք կամ դրականորեն ազդելով վերջինիս ձևավորման վրա։ Բայց արի ու տես, որ այն ի հայտ բերեց մեր հասարակությունում առկա գրեթե բոլոր արատավոր երևույթները։ Ավելին՝ ևս մեկ անգամ գոնե ես համոզվեցի, որ մենք ունենք կրթության վտանգավորության աստիճանի ցածր մակարդակ։ Այս իրավիճակն ավելի ցավալի է դառնում, երբ տեսնում ես, որ վերլուծող ու հետևություններ անողներ էլ չկան։