Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 70-ամյա Ռուբեն Պողոսյանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 34-ամյա Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշենք, որ հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանն «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավարն էր: