Տաքսու վարորդը Հայաստանում Գերմանիայի դեսպանին է վերադարձրել կորած հեռախոսը


23:03 , 19 հուլիս, 2017

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հատուկ հյուրն է եղել տաքսու վարորդ Սուրեն Սողոյանը, ով իր տաքսու մեջ գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը և այն բերել դեսպանություն։ Այս մասին գրառումը տեղադրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին»,- նշված է գրառման մեջ։