Անհրաժեշտ պահերին մենք կրկին կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը. Արծրուն Հովհաննիսյան


20:50 , 19 հուլիս, 2017

Ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի կողմից հորինված լուրերում խոսում են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին՝ փորձելով ադրբեջանցիներին համոզել, թե իբր հայկական կողմը նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Անհրաժեշտ պահերին մենք ինչպես ցույց ենք տվել, այնպես էլ կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը»,- գրել է Հովհաննիսյանը: