Մենք այս զարմանալի և հիանալի արարածների հետ ապրում ենք նույն մոլորակի վրա, սակայն իրականում շատ քիչ բան գիտենք նրանց մասին: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 ապշեցուցիչ փաստեր կենդանիների մասին, որոնք կպայթեցնեն ձեր ուղեղը:
Հետազոտությունների արդյուքնում պարզվել է, որ այծերն, ինչպես և մարդիկ, ունեն, այսպես կոչված, բարբառներ, որոնք ձևավորվում և փոփոխվում են՝ կախված նրանից, թե որտեղ և ինչ շրջապատում են ապրում այծերը:
Գայյլերն ասես ընտանիք են կազմում: Նրանց ոհմակը հիմնականում բաղկացած է լինում ալֆա արուից և էգից, իսկ նրանց ավելի մեծ ձագուկները օգնում են ավելի փոքր ձագուկներին դաստիարակելու հարցում:
Այս ստորջրյա արարածը կարող է կրկնօրինակել իր մարմնի հյուսվածքները՝ օգտագործելով ցողունային բջիջները, և վերածնվել:
Պինգվինները նույնպես ողջ կյանքի համար են զույգվում, և իր սիրահարվածությունը արտահայտելու համար արու պինգվինն էգին առաջարկություն է անում՝ նրան մանրաքար նվիրելով:
Փղերը կարող են ծիծաղել և լաց լինել: Նրանք տոնախմբություններ են կազմակերպում երկար ժամանակ բացակայող ընտանիքի անդամին դիմավորելիս, ինչպես նաև թաղում կազմակերպում կյանքից հեռացածների համար:
Հետազոտություններն ապացուցել են, որ կովերը բավականին շփվող են և իրենց նախիրում սիրելի ընկերներ են առանձնացնում: Երբ իրենց բաժանում են ընկերոջից, նրանք ընկճախտի մեջ են ընկնում:
Ինչ-որ հատվածում միասին բնակվող կետերը երգում են միասին, և նրանց երգը կարող է հիթ դառնալ և տարածվել այլ հատվածներում բնակվող կետերի շրջանում:
Կախված նրանից, թե տվյալ բազմացման շրջանում որ սեռն է ավելի նպատակահարմար, ոստրեները փոփոխում են իրենց սեռը արականից իգականի և հակառակը:
Քույր առյուծները միասին են ապրում ողջ կյանքում: Երբ նրանք ձագեր են ունենում, էգերը մնում են իրենց մայրերի և հորաքույրերի հետ, մինչդեռ արուները հեռանում են իրենց առյուծախումբը հիմնելու:
Որոշ կենդանիներ կարող են մարդկանցից արագ վազել, քանի որ ունեն 4 ոտք: Սակայն երբ հարցը վերաբերում է երկար հեռավորություններին, ապա մարդը կարող է ցանկացած կենդանու հաղթել: Մարդը հոգնում է ավելի շատ քրտնելու արդյունքում, քան վազելու: