Լվացք անելու 5 հիանալի գաղտնիքներ, որոնք բացահայտել են 5-աստղանի հյուրանոցի աշխատակիցները


21:30 , 19 հուլիս, 2017

BlogNews-ը պարզել և ձեզ է ներկայացնում լվացք անելու 5 հիանալի հնարքներ, որոնք բացահայտել են 5-աստղանի հյուրանոցի աշխատակիցները:

Լվացքի մեքենան լիցքավորելը

Լավագույն տարբերակը լվացքի մեքենան 80%-ով լիցքավորելն է: Եթե չափից դուրս շատ լիցքավորեք, ապա իրերը լավ չեն լվացվի, իսկ եթե քիչ լիցքավորեք, իրերն անպիտան վիճակի կհասնեն մեխանիկական ազդեցության պատճառով:

Ջրի ջերմաստիճանը

Դեզինֆեկցիա անելու և կեղտոտ հետքերը վերացնելու համար ամենաօպտիմալ ջերմաստիճանը 40-60 աստիճանն է: Տաք ջուրը վնասում է գործվածքը, իսկ սառը ջուրը չի վերացնում բակտերիաները:

Լվացքի միջոցները

Կոնդիցիոների փոխարեն, որը ժամանակի հետ սրբիչները կոշտացնում է, 5-աստղանի հյուրանոցի աշխատակիցներն օգտագործում են սպիտակ քացախ: Պարզաջրելիս 100 մլ քացախ ավեացրեք, որպեսզի սպիտակեղենը փափկի:

Պայքար հետքերի դեմ

Չորացում

Մասնագետները խորհուրդ են տալիս իրերը չորացնել դրսում՝ մաքուր օդին, արևի շողերի ներքո: Եթե ստիպված եք չորանոց օգտագործել, ապա իրերի հետ թենիսի գնդակ դրեք. այդպես իրերը փափուկ կլինեն: