Նյու Յորքում նախապատրաստվում է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Լուկաշևիչ


18:54 , 19 հուլիս, 2017

ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հնարավորության մասին:

«Վերջերես Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Կարող են հանդիպել նաև նախագահները»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լուկաշևիչը։

Նա հայտնել է «ջանքերն ավելի ինտենսիվ դարձնելու»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտադրության մասին։

«Նյու Յորքում նախապատրաստվում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո հավանաբար նախապատրաստական միջոցառումներ տեղի կունենան նաև կողմերի հետ ավելի բարձր մակարդակով աշխատանքների համար»,-հայտարարել է նա։

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը նշել է, որ ամենակարևորը երկխոսության դինամիկան պահպանելն է, և թույլ չտալը կողմերին դիմակայության անցնել, ինչը կխախտի տարածաշրջանում ուժերի հավեկշիռը։