Արցախյան բանակը եղել ու մնալու է Արցախում միշտ. Էդուարդ Շարմազանովը՝ Չավուշօղլուին


20:40 , 19 հուլիս, 2017
Yerkir.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Մի պետություն, որը բացահայտ աջակցել եւ աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը, անելիք չունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Արցախյան զինուժը եղել եւ մնալու է Արցախում միշտ մի պարզ պատճառով. այն պիտի պաշտպանի իր սուրբ ու ազատ հայրենիքի անդորրը:

Եւ վերջում, զավեշտալի է, երբ օկուպանտը խոսում է խնդրի խաղաղ կարգավորումից: Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից»: