27-ամյա աղջիկն ինքնասպանության նպատակով ցած է նետվել պատշգամբից ու կոտրվածքներ ստացել


17:06 , 19 հուլիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Երեկ Կոտայքի մարզում գրանցվել է ինքնասպանության փորձի դեպք. 27-ամյա աղջիկը, ինքնասպանության նպատակով, ցած է նետվել 3-րդ հարկի պատշգամբից:

Մեր տեղեկություններով՝ աղջիկը երբ ցած է նետվել, ընկել է 2-րդ հարկի կտուրին և վնասվածք է ստացել:

Դեպքից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց և պարզվել է, որ նա ունի կոտրվածքներ: